Մշակույթ

«Երգող Հայաստան» մրցույթի արդյունքները կամփոփվեն Գալա համերգով


Մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 25-ից մեկնարկել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթը: Կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր:

 

Ցուցադրել ավելի
Back to top button