Քաղաքական

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայուն, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայուն, ժողվորդավարական ու բարգավաճ ապագային։ Այս մասին ասվում է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մամուլի քարտուղար Մայա Կոսիյանչիչի տարածած հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ ընտրությունները լավ կազմակերպված են եղել ու հիմնական ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել են։

«Սակայն քվեարկությունը արատավորվել էր ընտրակաշառքի ու պետական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով, ինչը նպաստել է հասարակության ընդհանուր անվստահությանը ու ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությանը։ Ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշում են, որ չնայած աննախադեպ քանակության միջազգային ու ազգային դիտորդների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել դիտորդական առաքելությունն իրականացնելու համար, բայցեւայնպես միջազգային ՀԿ-ներին չեն հրավիրել դիտորդության համար, ինչը հակասում է ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթին, որը ընդունվել է 1990-ին։

«Դիտորդների միջազգային առաքելությունը ողջունել է նոր տեխնոլոգիաների ներդրումը, որոնք ԵՄ-ն աջակցել էր Հայաստանի իշխանությունների հետ համատեղ իրականացված նախագծի շրջանակում, նաեւ՝ իրավական բազայի բարեփոխումները։ Չնայած որոշ երկրորդական տեխնիկական խնդիրների՝ քվեաթերթիկների լրացման, կրկնակի քվեարկության, ձայների հաշվարկի ու արդյունքների հաշվարկի ավելի քիչ խախտումներ են գրանցվել դիտորդների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ում շեշտում են, որ հենց ընտրական գործընթացն ավարտվի՝ ԵՄ-ն անհամբերությամբ կսպասի  նոր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի ու կառավարության հետ աշխատանքին « քաղաքական երկխոսությունն ամրապնդելու ու տնտեսական ու սոցիալական բարեփոխումներին աջակցությունը շարունակելու նպատակով՝ այդ թվում Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համընդգրկուն ու ընդլայնված գործընկերության մասին վերջերս նախաձեռնված համաձայնագրի հիման վրա ու Եվրոպական հարեւանության ու Արեւելյան գործընկերության վերանայված քաղաքականության ավելի լայն շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button