Քաղաքական

Բորիս Նավասարդյան. Ընտրությունների հավասարակշռված լուսաբանում է եղել


ԱԺ ընտրությունների քարոզարշավի մոնիտորինգի արդյունքներով հեռուստաեթերում, ըստ Բորիս Նավասարդյանի, ամենաշատը լուսաբանվել է Հանրապետական կուսակցությունը, երկրորդ տեղում «Ծառուկյան», երրորդում՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքները: Երևանի մամուլի ակումբի ղեկավարն այսօր հրապարակել է մարտի 5-ից -31-ը իրականացրած հեռուստատեսային մշտադիտարկման ամփոփ արդյունքները: Ի դեպ, մարտի 27-ին  Երեւանի մամուլի ակումբի  հրապարակարած քարոզարշավի՝ մարտի 5-24 ժամանակահատվածի հեռուստատեսային մոնիթորինգի միջանկյալ արդյունքներով կրկին հեռուստաեթերում անդրադարձների քանակով առաջատար էր հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, սակայն Կոնգրես-ՀԺԿ- ի փոխարեն երրորդ տեղում «ՕՐՕ»-ն էր: Տեղեկացնենք, որ մշտադիտարկվել են  հանրապետական ծածկույթ ունեցող 5 հեռուստաընկերություններ` Հանրայինը, «Կենտրոնը», «Շանթը», «Երկիր մեդիան» եւ «Արմենիան»:

Ցուցադրել ավելի
Back to top button