Վերլուծական

Արցախյան բազմապատկվող խնդիրները

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին «Հեյդար Ալիև» շքանշանով պարգևատրելուց հետո, այժմ էլ Ալիևը նույն շքանշանով պարգևատրում է ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրի՝ Բաքու ժամանած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։ Երկու երկրների նախագահները անդրադարձել են արցախյան խնդրին: Նազարբաևը, ըստ ղազախական ԶԼՄ-ների, նշել է, որ Ղազախստանն անում է հնարավորը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նա խնդրի կարգավորման համար մատնացույց է արել ՄԱԿ- ի բանաձևերը։ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հորդորում է միշտ պատրաստ լինել Ղազախստանի կողմից հարվածի:

Նազարբաևն այս խնդրում իրեն հատուկ հավասարակշռությունը պահելով  նշել է, որ Ղազախստանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հետ: Շեշտել է, որ  կցանկանար՝ խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով։

«Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել այս ճանապարհին, անում ենք խթանելով, առաջարկելով բոլոր երկրներին լուծել այդ հարցը խաղաղ ճանապարհով: Մենք բոլորս ապրում ենք միասին, մենք պետք է առևտրով զբաղվենք, ապրենք ու զարգանանք»,- ասել է Նազարբաևը:  Հայ-ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մոտեցման հարցում հաջողություն գրանցելու մասին է ադրբեջանական «Բակինսկի ռաբոչիյ» թերթում հոդված հրապարակել ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հարցում։ Այստեղ Թևան Պողոսյանը զարմանալի է համարում երեք սկզբունքների մասին  հիշատակումը: Ի սկզբանե հարցը մեկն էր, ինչո՞ւ այն դարձավ 3 ու ավելի:

Նրան մտահոգում է, որ արցախյան խնդրում ի սկզբանե մեկ հարցը բազմապատկելով ու եռապատկելով՝  խնդրով զբաղվողները սերունդներին մշտական պատերազմի վտանգի մեջ են դրել:

Ցուցադրել ավելի
Back to top button