Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Համայն Ռուսիո Պատրիարքին

Ապրիլի 3-ին Գարեգին Բ Կաթողիկոսն Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հայ ժողովրդի անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և Ռուսաստանի ողջ ժողովրդին:

«Հայցում ենք մեր Տիրոջը երկնային օթևաններում ընդունել զոհվածների հոգիները: Թող Աստված Իր Սուրբ Հոգով մխիթարի նրանց ընտանիքներին ու բարեկամներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր վիրավորներին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում` մաղթելով, որ Ամենողորմ Տերը խաղաղ և ապահով պահի Ռուսաստանը և նրա բարեպաշտ ժողովրդին
Ցուցադրել ավելի
Back to top button