ԿարևորՔաղաքական

Քվեաթերթիկների 99,8 տոկոսի հաշվարկով՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հանրապետության 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ: Ըստ այդմ՝ քվեաթերթիկների 99,8 տոկոսի հաշվարկով՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։

Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ չորս տեղամասերից տվյալներ չեն ստացվել, դրանք կստացվեն առաջիկայում, իսկ հաջորդ նախնական տվյալները ԿԸՀ-ն կներկայացնի 12:00-ին:

Հիշեցնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցում էին «Ելք», «Ծառուկյան» «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքները, Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button