Հասարակություն

Վարչապետը ցավակցել է իր ռուս պաշտոնակցին

Սանկտ- Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել իր ռուս պաշտոնակցին։

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորը ցավով տեղեկացա Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում վագոնի պայթյունի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և բազմաթիվ վիրավորներ:
Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցությունս զոհվածների հարազատներին և մաղթում՝ շուտափույթ ապաքինում տուժածներին»,- ասված է վարչապետ Կարեն Կարապետյանի ցավակցական ուղերձում։

Ցուցադրել ավելի
Back to top button