Քաղաքական

ԿԸՀ-ն ամփոփել է 2005 ընտրատեղամասերի արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 2005 ընտրատեղամասերի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է:

«Ելք» դաշինք՝ 7.78 %

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.94 %

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.72 %

«Ծառուկյան» դաշինք՝ 27.37 %

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 1.65 %

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.15 %

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.75 %

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 2.07 %

Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 6.58 %:

Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս. ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից էվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947 մարդ կամ 60.86 տոկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button