Քաղաքական

Ինչ են արձանագրել տեղական դիտորդները


Երեկ կայացած խորհրդարանական ընտրություններին հետևած տեղական դիտորդներն այս ընտրություններում այսպես ասած «ֆեյք»՝ կեղծ դիտորդների են հանդիպել: Նրանցից մի քանիսն այսօր հայտարարել, որ ամենամեծ խնդիրներից մեկը բաց քվեարկությունն է եղել, կուտակումները՝  ընտրական տեղամասերում: Դիտորդները նաև  արձանագրել են, որ քվեարկությունից հետո քաղաքացիներն իրենց  քվեաթերթիկներն ինչ- որ անձանց են  ցույց տվել:

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամ դիտորդները երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելիս օրվա ընթացքում նմանատիպ արտահայտություններն էին լսել:

Ավետիք Իշխանյանի խոսքով, այս ընտրություններն աչքի  են ընկել, այսպես ասենք,   ֆեյք դիտորդների առատությամբ:  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ   Ավետիք Իշխանյանը նշում է, որ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ խախտումներ չեն գրանցվել, փոխարենը՝ դրանք արձանագրվել  են քվեարկության ընթացքում:

Դիտորդները արձանագրել են, որ քվեարկությունից հետո քաղաքացիներն իրենց  քվեաթերթիկները ինչ- որ անձանց էին ցույց տալիս: «Քաղաքացի դիտորդ» -ը մոտ 3  հազար դիտորդ ուներ շուրջ 1500 ընտրատեղամասերում:  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Լևոն Բարսեղյանը նույնպես ներկայացնում է   «Քաղաքացի դիտորոդ»-ը: Դիտարկված  ընտրատեղամասերից  33 տոկոսում, կամ մեկ երրորդում, նրանք ընտրախախտումներ են հայտնաբերել.«Ամենամեծ խնդիրը բաց քվերակությունը, քվեաթերթիկները կառավարվել են»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիտորդները նույնպես քվեարկողների  վերահսկողություն են նկատել:  Ավելին,   կազմակերպության նախագահ  Դանիել Իոաննիսյանը նշում է, որ արձանագրված խախտումները ընտրությոնների արդյուքնների վրա որոշիչ դեր այդուհանդերձ ունեցել են: Առցանց հետևելիս  կարգուկանոնի բացակայություն են նաև արձանագրել:

«Թրասնփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մինչ ընտրությունները  մարզերում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների, փորձել հասկանալ՝ ունե՞ն իրենք հնարավորություն, որպեսզի  ընտրությունների ընթացքին հետևեն:

Երեկ ողջ օրը  հանրապետության տարբեր ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները միաբերան պնդում են՝ այս ընտրություններում արտաքուստ խախտումներ չեն արձանագրվել: Սա, իհարկե,  դրական է միջազգային դիտորդական կազմակերպությունների համար՝ նշում են տեղացի դիտորդները:

Ցուցադրել ավելի
Back to top button