ԿարևորՔաղաքական

Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են, մանդատների տերերը՝ նույնպես


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում կազմել և վավերացրել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփող արձանագրությունը: Այն  ընդունվել է առանց  հատուկ կարծիքի՝ հանձնաժողովի բոլոր 7 անդամների ստորագրությամբ: Եվ այսպես, 6-րդ գումարման Ազգային ժողովում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ: Կողմ քվեարկված քվերաթերթիկների թվով առաջատարը Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 49.12 տոկոսը: Երկրորդը Ծառուկյան դաշինքն է՝ 27.32 %-ով:  Ելք դաշինքը ստացել է ձայների 7, 07%-ը և  խորհրդարան կմտնի որպես երրորդ ուժ: Չորրորդ ուժը, որ հաղթահարել է 5 %-ի  արգելապատնեշը, Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որին կողմ է քվեարկել ընտրողների 6.57 %-ը: Ընտրություններին մասնակից մյուս 5 քաղաքական միավորները՝ Ազատ դեմոկրատներ, Հայկական վերածնունդ, Կոմունիստական կուսակցությունները և  Կոնգրես ՀԺԿ,  ՕՐՕ դաշինքները նվազագույն շեմը չեն հաղթահարել:

 

Եվ այսպես, 6-րդ գումարման խորհրդարանի ընտրության նախնական արդյուքները հայտնի են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ հրավիրեց, կազմեց նախնական արդյուքներն ամփոփող արձանագրություններն ու վավերացրեց դրանք:

«Արձանագրությունը ստորագրել են հանձնաժողովի բոլոր 7 անդամները, հատուկ կարծիք չկա , արձանգրությունը կազմվել և վավերացվել է ապրիլի 3-ին»:

Ապրիլի 9-ին կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները: Մինչ այդ տարածքային ընտրական հանձնաժողովները դեռ անելիք ունեն: Պետք է սկանավորեն ընտրողների ստորագրած ցուցակները , դրանք ներբեռնման հնարավորությամբ պետք  է հրապարակվեն ԿԸՀ կայքէջում, պետք է սպասեն նաև վերահաշվարկի կամ այլ դիմումների: Դրանից հետո միայն հնարավոր կլինի ամփոփել ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք ըստ էության ոչ թե կփոխեն այլ կճշգրտեն նախնական արդյունքները:

Տիգրան Մուկուչյանի կարծում է, որի  տեխնիկական քննությունը հանձնեցինէ:

«Տեղամասային կենտրոններում ունեցանք 4000  սարքավորում, որոնց միայն 1 %-ը ինչ-ինչ խափանումների ենթարկվեց: Սա շատ բարձր ցուցանիշ է»:

6-րդ գումարման Ազգային ժողովում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ: Կողմ քվեարկված քվերաթերթիկների թվով առաջատարը Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 49.12 տոկոսը: Երկրորդը Ծառուկյան դաշինքն է՝ 27.32 %-ով:  Ելք դաշինքը ստացել է ձայների 7, 07%-ը և  խորհրդարան կմտնի որպես երրորդ ուժ: Չորրորդ ուժը, որ հաղթահարել է 5 %-ի  արգելապատնեշը, Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որին կողմ է քվեարկել ընտրողների 6.57 %-ը: Ընտրություններին մասնակից մյուս 5 քաղաքական միավորները՝ Ազատ դեմոկրատներ, Հայկական վերածնունդ, Կոմունիստական կուսակցությունները և  Կոնգրես ՀԺԿ,  ՕՐՕ դաշինքները  նվազագույն շեմը չեն հաղթահարել:

Այս պատկերը որոշակիորեն ուրվագծում է , թե խորհրդարան անցած 4 ուժերից  որը  քանի մանդատ կունենա: Տիգրան Մուկուչյանը,  սակայն,  առայժմ խուսափում է հստակ թվեր մատնանշելուց:

«Նախնական տվյալներով մանդատների ամփոփում ընտրական օրենսգիքրը չի նախատեսում: Ամեն ինչն իր ժամանակին: Իսկ ժամանակը քվեարկության 7-րդ օրն է, երբ ԿԸՀ-ն կհրապարակի վերջնական արդյուքները և այդ նիստով էլ կհրապարակի մանդատների նախնական բաշխման մասին որոշումը»:

Նախնական արդայունքներով փասատացի Հնարապետական կուսկացությունը 50+1 տոկոս չի հավաքել, ինչը նշանակում է որ կայուն մեծամասնություն ուենանլու համար պետք է գնա կոալիցիա ձևավորելու ճանապարհով: Այս  պնդումը, սակայն,  առայժ միանշանակ չէ, քանի որ ընտրական արգելապատնեշները չհաղթահարած ուժերի քվեները ևս համամասնորեն բաշխվելու են խորհրդարան անցած ուժերի միջև և որոշակիրոեն փոխելու են նրանց  տոկսները: Ամբողջ խնդիրն առայժմ այն կետում է, թե արդյոք հավելումը ՀՀԿ-ի 49 տոկոսը կդարձնի 50 պլյուս մեկ և հնարավորթյուն կատ առանց կոալիցիայիա կայուն մեծամասնություն ունենալ:

Հայտնի են նաև տարածքային թեկնածուների ստացած նախնական ձայները: Ամնենաշատ կողմ ձայներ ստացածներն առաջադրվել են  Հանրապետական կուսկացությունից: Առավելագույն ցուցանիշը  5-րդ ընտրատարածքում արձանագրել է  Արայիկ Գրիգորյանը` 45 հազար 339, երկրորդը Կարեն Կարապետյանն է.  թիվ 9 ընտրատարածքում ստացել է 44 հազար 25 ձայն, երրորդը Սամվել Ալեքսանյանն է  42 հազար 472 ձայն թիվ 3 ընտրատարածքում: Ի դեպ, տարածքային թեկնածուներից մոտ 10-ն  ավելի շատ ձայներ  են հավաքել, քան ասենք Ազատ դեմոկրատներ  կուսակցությունը կամ ՕՐՕ դաշինքը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button