ԿարևորՔաղաքական

Ընտրությունների արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 8:20-ի դրությամբ ստացվել են 1807 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 88 տոկոսը։

Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,06 տոկոս.

«Ելք» դաշինք-7,69

«Ազատ դեմոկրատներ»-0,90

«Հայկական վերածնունդ»-3,71

«Ծառուկյան» դաշինք- 27,58

Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,62

Հանրապետական կուսակցություն- 49,06

Կոմունիստական կուսակցություն-0,74

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,08

ՀՅ Դաշնակցություն-6,61

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

Ցուցադրել ավելի
Back to top button