Քաղաքական

Արմավիրում քվեարկել է 45 643 ընտրող


Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են և հայտնի է միայն ընտրությունների նախնական տվյալները: Ռադիոլուրը երեկ ամբողջ օրը հետևել է ընտրական գործընթացին, իսկ ընտրությունների ավարտից հետո՝ նաև թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովում փաստաթղթերի և ընտրությունների կազմակերպման նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովներից գույքի վերադարձմանը: Նախական տվյալներով թիվ 16 ընտրատարածքում ընտրությանը 77 345 ընտրողից մասնակցել է 45 643 ընտրող:

Ընտրությունների ելքը որոշվում է տեղամասյին ընտրական հանձնաժողովների ճիշտ աշխատանքով:  Երեկ քվեարկության ավարտից գրեթե 4 ժամ անց թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովն առաջինն ընդունեց Բաղրամյանի տարածքի Կողբավան համայնքի քվեարկության արդյունքները:  Տեխնիակական սարքավորումներն ու մնացած պարագաները  վերադարձվեցին նույնությամբ, իսկ կազմած արձանագրությունը ենթակա էր ճշտման: Կողբավանը ամենաքիչ ընտրող ունեցող համայնքներից է: 16 տարածքային  ընտրական համձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը հայտնեց, որ 119 ընտրացուցակային ընտրողից ընտրությանը մասնակցել է 58 ընտրող:  Ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրությունները սխալ էին լրացվել ոչ միայն Կողբավանի ,այլև, կարելի է ասել, ամբողջ ընտրատարածքը ընդգրկող տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից, ինչը բարդություններ էր ստեղծում 16 տարածքային ընտրական հանձնաժողովում արձանագրությունների ժամանակին և արագ մուտքագրմանը:  Հիմնականում  սխալ են գրանցել   ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը, տվյալներ, որոնք չէին համընկնում ընտրողների ընդհանուր թվի հետ:

Քարտուղարներն ուշադրություն չեն դարձրել արձանագրությունում պահանջվող սյունակների ճիշտ լրացմանը: Արձանագրություններում դիտորդներին և ԶԼՄ-ներկայացուցիչներին գրանցել են  բողոքների սյունակում: Կատարվել են մի քանի գրառումներ, բացի այդ քվեարկության ամփոփման ժամանակ  4 ընտրատեղամասի ընտրացուցակները տեղադրվել էին  մեծ պարկերի մեջ: Թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի 7 անդամի և  4 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների  մասնակցությամբ առավոտյան  գումարվեց նիստ և բացվեցին պարկերը, հանվեցին ընտրացուցակների փոքր պարկերը, որից հետո կազմվեց արձանագրություն:

Արմավիրի թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի ԱԺ ընտրությունների  նախնական տվյալներով ընտրությանը  77 345 ընտրողների ընդհանուր թվից մասնակցել է   45 643 ընտրող: Կուսակցություն -դաշինքներից առավելագույն քվեն ստացել է հանրապետական կուսակցությունը՝ 23 707,  Ծառուկյան դաշինքըէ  11 371, ՀՅԴ՝ 3639,  Հայկական վերածնունդ կուսակցությունը 2289, ելքը՝1740, մյուս ձայները եռանիշ են:

Ցուցադրել ավելի
Back to top button