Քաղաքական

Երեկ ընտրատեղամասերում տեղադրվել են տեխնիկական սարքավորումները


Արմավիրի մարզի 3 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեղամասային ընտրական հանձնաժողովներին են հատկացվել ընտրության համար անհրաժեշտ գույքն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ընտրական տեղամասերը կահավորելու և ընտրություններն անցկացնելու համար:

Լռության օրը լռություն չէր տարածքային ընտրական հանձնաժողովներում: Երեկ Արմավիրի մարզի  տեղամասային ընտրական  հանձնաժողովները տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացել են անհրաժեշտ գույքն ու պարագաները՝ քվեարկությունը կազմակերպելու նպատակով: 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ ԿԸՀ-ից ստացված ընտրությունների ամփոփման և մյուս տպագիր  պաստառները, խոշորացույցները, քվեախցերը, ծրարները, քվեաթերթերը նախօրեին առանձնացվել են ըստ տեղամասերի, որպեսզի հեշտացնեն հանձնման  գործընթացը:

Քվեաթերթերից, ծրարներից և մյուս պարագաներից բացի տեղամասային ընտրական հանձաժողովներին հատկացվել են տեխնիկական սարքավորումներ, էլ հոսանքի անխափան սնուցման սարքեր , տեխնիկական սարքերի միջև ներքին ցանց ստեղծելու սարքեր  և այլն: Ընտրություններում կարևորվում են դրոշմանիշերն ու կտրոնները:

Երեկ ընտրական տեղամասերում առաջինը տեղադրվեցին տեխնիկական սարքավորումները, ստուգեցին սարքինությունը և հանձնեցին մասնագետին:

Տեխնիկական սարքավորումների քանակը պայմանավորված է ընտրական տեղամասի ընտրողների թվով: Արմավիրի քաղաքի  թիվ 16/05 տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվարկել և փաթեթավորել է յուրաքանչյուր կուսակցության ու դաշինքի քվեաթերթերը՝ 100-ական  կապերով:  Հաշվել են նաև դրոշմանիշերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ  Արմեն Համբարձումյանը տեղեկացրերց, որ իրենց մոտ տեղադրվել է 3 սարք, քանի որ ընտրողների թիվն ավելի մեծ է՝ ցուցակում ընդգրկվել են նաև զինվորականները:

Նախորդ ընտրությունների համեմատությամբ այս  ընտրություններում քվեաթերթերը չեն կարվել, չեն ստորագրվել կամ անհատական կնիքներով կնքվել: Քվեարկության սենյակը կահավորելուց և մյուս աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր փաստաթղթերը դրվեցին չհրկիզվող պահարանում և հանձնվեցին ոստիակնների պահպանությանը:

16 տարածքային ընտրական հանձնաժողովում կա 57 ընտրական տեղամաս, 77000-ից ավելի ընտրող:

Back to top button