ԿարևորՔաղաքական

«Գելլափ»-ի էքզիթ փոլի արդյունքներով ԱԺ-ում կլինի 4 ուժ

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորությամբ Հայաստանի ողջ տարածքում ընտրական գործընթացին առավոտից հետեւել է միջազգային «Գելլափ» սոցիոլոգիական կազմակերպությունը։ Այն րոպեններ առաջ մեր հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրեց իր էքզիթ փոլի արդյունքները։

Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ստանում է ընտրողների ձայների 46%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 25%, 10%՝ Ելք դաշինքը, 5%՝ ՀՅԴ-ն, մյուս կուսակցությունները՝

«Հայկական վերածնունդ» կուսակցություն – 4%,

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք  – 3%,

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք – 3%,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 2%,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 2%.

Հայկական սոցիոլոգիական ասոցացիայի աջակցությամբ եւ «Baltic Surveys/The Gallup Organization»-ի կողմից ընտրական տեղամասերի մոտ կազմակերպած հարցմանը մասնակցել են 30 հազար ընտրողներ։

Back to top button