Սպորտ

2000 մահացածի տվյալ հանվել է ցուցակներից. Մնացական Բիչախչյան


2015թ. նոյեմբերի 1-ից մինչև 2016թ. մարտի 1-ը Հայաստանում հաշվառման հասցե փոխել է 24 427  քաղաքացի, 2016 թ. նոյեմբերի1-ից  մինչև 2017-ի մարտի 1-ը՝ 25 062 քաղաքացի: Տարբերությունը 635 է, ինչն ապացուցում է, որ անհիմն են հաշվառման հասցեների զանգվածային, ուղղորդված փոփոխության մասին տեղեկությունները:

Այս տվյալներն այսօր ԿԸՀ-ում ներկայացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա նշել է, որ թեժ գծով ցուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ քաղաքացիներից 192 զանգ է ստացվել: 2000 մահացածի տվյալ հանվել է ցուցակներից:

Ըստ ոստիկանության՝ Հայաստանում կա 218 ընտրող, որոնց անհատական տվյալները համընկնում են. Անունները, ազգանունները, ծննդյան ամսաթվերն ու տարեթվերը նույնն է, բայց նրանք տարբեր մարդիկ են:

Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասը փոխել է 28 277 մարդ: Նախորդ ընտրություններին այդ թիվը 16 856 էր: Ավելացումն, ըստ Բիչախչյանի , պայմանավորված է հանգամանքով, որ ըստ գտնվելու վայրի քվեարկության տեղն արդեն կարող են փոխել նաև տեղամասային հանձնմաժողովների անդամները:

Ընտրողների թիվը 2 564 195 է: Նրանցից հաշվառում չունի 915-ը, բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 2001-ը:

Հաշվառում չունեցողները քվեարկելու են լրացուցիչ ցուցակներով, ստացիոնար բուժում ստացողները՝ շրջիկ  քվեատուփերով:

Ցուցադրել ավելի
Back to top button