Քաղաքական

15.00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլում հրապարակված 970 տեղեկություն. Սևակ Հովհաննիսյան


Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մշտադիտարկում է համացանցում և լրատվամիջոցներում ընտրածածտումների վերաբերյալ հրապարակվող բոլոր տեղեկությունները՝  այսօր ԿՀԸ-ում ասել է գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ 15.00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլում հրապարակված 970 տեղեկություն: Դրնացից 131-ն, ըստ Հովհաննիսյանի,  պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ  և այժմ ստուգվում  են:

Ըստ խախտումների բնույթի պատկերն այսպիսին է. 48 տեղեկություն վերաբերել է այլ անձի փոխարեն քվերակելուն, 26-ը՝ ընտրության գաղտնիության խախտմանը, 15-ը վստահված անձանց, դիտորդների լիազորությունների կատարմանը խոչընդոտելուն,  8-ը՝ ընտրակաշառքին: 23 հաղորդում էլ վերաբերել է ուղղորդումներին:

Ահազանգերի մի մասն, ըստ դատախազության ներկայացուցչի, չի հաստավել կամ հերքվել է:

Սևակ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ դատախազությունը զբաղվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, նաև հորդորում է խախտումների մասին տեղեկություններ տարածելիս լինել կոնկրետ: Ըստ Հովհաննիսյանի՝ քիչ չեն ընդանուր բնույթի հաղորդումները:

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյան

Ցուցադրել ավելի
Back to top button