Քաղաքական

ՕՐՕ-ն ընտրախախտումների ցանկ է հրապարակել

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան  դաշինքի  տեղեկատվական կենտրոնը 15 կետից բաղկացած ընտրախախտումների ցանկ է հրապարակել: Ինչպես վստահեցրել են կենտրոնից շուտով կհրապարակվի ևս մեկը:

 

Հին ընտրախախտումները չեն վերացել , բայց դրանց ավելացել են նորերը: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան  դաշինքի  տեղեկատվական կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը խոսում է բազմաթիվ ընտրախախտումների մասին, որ գրանցվել են  դաշինքի տեղեկատվական կենտրոնում:

«Գունավոր թելեր են դնում ծրարի մեջ, որ հասկանան իրենց նախընտրելի թեկնածուն է արդյոք ընտրվել թե ոչ, գունավոր գրիչներ են բաժանվում»:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տեղեկատվական կենտրոնի համակարգողը ասում է, թե իրենց վստահված անձանցից շատերը չեն ներկայացել  ընտրատեղամասեր  ու հասկանալի չէ թե ինչու, նա ենթադրում է, որ վախեցրել են  նրանց:  Հովսեփ Խուրշուդյանն արձանագրում է նաև, որ տեսանկարահանող սարքերը չեն գործում ու հնարավոր չէ on-line տեսնել թե ինչպես է ընթանում քվեարկությունը:

Դաշինքի տեղեկատվական կենտրոնը շրջիկ խմբեր է ուղարկում ընտրախախտումների մասին ահազանգվող տեղամասեր ու ամբողջացնում պատկերը արձանագրելով դրանք:

Ներկայացնում ենք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տեղեկատվական կենտրոնի հրապարակած ընտրախախտումներից մեկի տեսանյութը:

Ցուցադրել ավելի
Back to top button