Քաղաքական

Քվեարկության գործընթացը բնականոն հունով է գնում. Շարմազանով

ՀՀԿ-ն գտնում է, որ ապրիլի 2-ի քվեարկության գործընթացը բնականոն հունով է գնում՝ այս մասին հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ կապ է հաստատել նաեւ միջազգային դիտորդները հետ, որոնք, Շարմազանովի ձեւակերպմամբ, միաբերան պնդել են, որ այն մեխանիզմը, որ ներդրվել է ՀՀ-ում ԸՕ-ի աննախադեպ կոնսոլիդացիայով ընդունելուց հետո, հնարավորություն է տալիս, որպեսզի նախկինում եղած չարաշահումները, խնդիրները, որոնք ստվեր էին գցում ընտրական գործընթացի եւ կոնկրետ քվեարկության վրա, այսօր հիմնականում չկան:

Տարբեր կուսակցություններից, տարբեր դիտորդական առաքելություններից, բնականաբար, եղել են որոշակի ահազանգեր, որոնց անդրադառնալով Էդուրդ Շարմազանովը դրանք բաժանեց երկու մասի:

Շարմազանովի համոզմամբ՝ ԸՕ-ով ներդրված մեխանիզմները հնարավորություն են տալիս անկախ արդյունքներից վստահել դրանց: Նա շեշտեց, որ հնարավոր է եղել հասնել երեք խնդրի լուծման՝ առաջինը, որ  ընտրողի ձայնը չկորչի, երկրորդը՝ ընտրողի ձայնը չկեղծվի եւ երրորդ՝ ընտրողներին վերահսկելու եւ դրանց ազդեցությունը ընտրական գործընթացների վրա զրոյացվել է եւ դա փաստ է:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ տեղի ունեցած միջադեպին:

«Քաղաքացի դիտորդ» կազմակերպության կողմից հայտնաբերված խախտումներին անդրադառնալով էլ՝ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ չկա այնպիսի ահազանգ, որին իրավապահ մարմիններն օպերատիվ կերպով չարձագանքեն, ապա հավելեց, թե չի բացառում, որ նույն կազմակերպության հայտնաբերածի մեջ լինեն փաստեր, որոնք պարզապես իրականության հետ կապ չունեն: Արձագանքելով հետընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցին՝ ՀՀԿ ներկայացուցիչը շեշտեց, որ կազմակերպվել էր քաղաքակիրթ քարոզարշավ, որին ընդհանուր առմամբ դրական գնահատական են տվել բոլոր քաղաքական թիմերը եւ, առնվազն, մինչ այս փուլը չի տեսնում որեւէ հիմք՝ հետընտրական որեւէ հակաօրինական զարգացման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button