Հասարակություն

Ոստիկանությունն արձագանքել է ՕՐՕ-ին

Ոստիկանությունն արձագանքել է ՕՐՕ դաշինքի այն ահազանգին, ըստ որի Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում  նախատրամադրվածություն է նկատվել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին:

«Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածություն» ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական
խնդիր է եղել, ինչը արագ լուծվել է: Այս «գործընթացը» տեսագրված է:

Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին», — նշված է պարզաբանման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button