Ոստիկանությունը 24 տեղեկություն է ստացել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ


Ժամը 13-ի դրությամբ ոստիկանությունը 24 տեղեկություն է ստացել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ. ԿԸՀ-ում հայտնել է Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: Դրանցից 4-ը նյութերի նախապատրաստման փուլում են, 20-ը ստուգման: Հակոբյանի փոխանցմամբ՝ դեպքերի մեծ մասը վերաբերում է կրկնաքվերակություններին : Կան նաև խուլիգանության, ընտրական իրավունքի խոչընդոտման և ուղղորդման դեպքեր:
15 ահազանգ էլ ստացվել է Ոստիկանության թեժ գծով: Դրանցից 5-ն ուղարկվել է ստուգման: Ահազանգերից 6-ը վերաբերում է տեղամասերում կուտակումներին, 2-ը՝ լցոնման դեպքերին, 3-ը ընտրակաշառքներին:
Որևէ քրեական գործ արձանագրված ընտրախախտումների վերաբեյալ առայժմ չի հարուցվել:
Փոխարենը 2 քրեական գործ հարուցվել է քարոզարշավի ընթացքում արձանգրված խախտումների հիման վրա: Հակոբյանի փոխանցմամբ ՝ քարոզարշավի ընթացքում ընթացքում ոստիկանության ուսումնասիրած 67 տեղեկություններից 35-ը չի հիմնավորվել: