Քաղաքական

ԿԸՀ մինչև ժամը 13-ը գրավոր դիմում կամ բողոք չի ստացել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին մինչև ժամը 13-ը գրավոր դիմում կամ բողոք չի ստացել՝ Ռադիոլուրին ասել է ԿԸՀ անդամ Նունե Հովհաննսիայանը: Ահազանգերը սակայն շատ են: Ըստ Հովհաննիսյանի՝ դրանց մեծ մասը առնչվում է տեխնիկական սարքավորումների աշխատանքին:

Իսկ մինչև քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 60 դիմում: Դրանցից 18-ը եղել են դիմում բողոքներ՝ այսօր ասել է  ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: 8-ով դիմողներն առաջարկներ են արել, 15-ով պարզաբանում, իսկ 19-ով տեղեկատվություն են պահանջել:

Դիմում- բողոքների գերակշիռ մասը ՝ 14-ը վերաբերել է քարոզչության սահմանված կարգի խախտումներին: Դիմումատուները նշել են քարոզչական տպագիր նյութերի վնասման կամ չսահմանվաշ վայրերում դրանց դեղադրման դեպքեր:

3 դիմումով պահանջվել է ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցման ցուցակը: Խոսքը Հնարապետական կուսկացության գրանցումը մերժելու դիմումների մասին է: Պահանջի հիմքում դիմողները դրել էին դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների փաստը:  ԿԸՀ-ն այդ դիմումները մերժել է, իսկ մեկ դիմում հասցեագրվել է Ոստիկանությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button