Քաղաքական

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1,317,936 մարդ կամ՝ ընտրողների 50,93%-ը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրեց մինչև ժամը 17:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի`10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի:

Նա հայտնեց, որ ընտրության իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացիներից ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 1,317,936 մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50,93 տոկոսը:

Նա նաև ներկայացրեց մասնակցության տվյալները` ըստ ընտրատարածքների։ Ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,217, որոնցից ընտրության մասնակցել են 101,718-ը կամ  50.8 տոկոսը:

Թիվ 2 – 212,523 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է ընդհանուր առմամբ՝ 105,440 կամ 49,61 տոկոսը:

Թիվ 3- 224,322 անձանցից մասնակցել է 110,506, ընդհանուր առմամբ՝ 49,26 տոկոսը:

Թիվ 4 — 208,742 անձանցից մասնակցել է 97,296 կամ՝ 46,61տոկոսը:

Թիվ 5 — 221,505 անձանցից մասնակցել 126,567 կամ 57,14 տոկոսը:

Թիվ 6 — 232,010 անձանցից մասնակցել է 109,902 կամ 47,37 տոկոսը։

Թիվ 7 — 116,814 անձանցից մասնակցել է 66,797 կամ 57,18 տոկոսը։

Թիվ 8 — 191,671 անձանցից մասնակցել է 108,144 կամ  56,42տոկոսը։

Թիվ 9 — 238,293 անձանցից մասնակցել է 117,290 կամ 49, 22 տոկոսը։

Թիվ 10 — 238,421անձանցից մասնակցել է 118,212 կամ 49,58 տոկոսը։

Թիվ 11 — 230,701 անձանցից մասնակցել է 107,872 կամ 46,76 տոկոսը։

Թիվ 12 — 162,451 անձանցից մասնակցել է 89,119 կամ  54,86 տոկոսը։

Թիվ 13 — 110,036 անձանցից մասնակցել է 59,073 կամ 53,69 տոկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button