Քաղաքական

Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 344,714 մարդ՝ ընտրողների 13,32%–ը. ԿԸՀ


Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանն այսօր ԿԸՀ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մինչև ժամը 11.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի`10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի:

Նա հայտնեց, որ տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով և բոլոր ընտրական տարածքների քաղաքացիների և մասնակիցների թիվը: Ընդհանուր առմամբ նա ասաց, որ ընտրելու իրավունք ունի 2. 587 706 քաղաքաց, որոնցից մինչև ժամը տասնմեկի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 344,714 քաղաքացի, կամ ընտրողների 13,32 տոկոսը:

Ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,217, որոնցից ընտրության մասնակցել են 29,567-ը, այսինքն՝ 14,77 տոկոսը:

Թիվ 2-ում՝ 212,523 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 28,741, ընդհանուր առմամբ՝ 13.52 տոկոսը:

Թիվ 3- քվեարկելու իրավունք ունեցող 224,322 քաղաքացիներից մասնակցել է 35,311-ը, ընդհանուր առմամբ՝ 15.74 տոկոսը:

Թիվ 4 — քվեարկելու իրավունք ունեցող 208,742 քաղաքացիներից մասնակցել է 28,547-ը, այսինքն՝ 13.68 տոկոսը:

Թիվ 5 — քվեարկելու իրավունք ունեցող 221,505 քաղաքացիներից մասնակցել է 34,296-ը,  15.48 տոկոսը:

Թիվ 6- քվեարկելու իրավունք ունեցող 232,010 անձանցից մասնակցել է 28,073-ը, այսինքն՝ 12.10 տոկոսը։

Թիվ 7-  քվեարկելու իրավունք ունեցող 116,814 անձանցից մասնակցել է 16,941-ը, այսինքն՝ 14.50 տոկոսը

Թիվ 8- քվեարկելու իրավունք ունեցող 191,671 անձանցից մասնակցել է 23,682-ը, այսինքն՝ 12.36 տոկոսը

Թիվ 9-  քվեարկելու իրավունք ունեցող 238,293 անձանցից մասնակցել է 27,532–ը, այսինքն՝ 11.55 տոկոսը

Թիվ 10-  քվեարկելու իրավունք ունեցող 238,421 անձանցից մասնակցել է 30,176-ը, այսինքն՝ 12.66 տոկոսը

Թիվ 11- քվեարկելու իրավունք ունեցող 230,701 անձանցից մասնակցել է 24,519-ը, այսինքն՝ 10.63 տոկոսը

Թիվ12- քվեարկելու իրավունք ունեցող 162,451 անձանցից մասնակցել է 21,766-ը, այսինքն 13.40 տոկոսը

Թիվ13- քվեարկելու իրավունք ունեցող 110,036 անձանցից մասնակցել է 15,563–ը, այսինքն՝ 14.14 տոկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button