Քաղաքական

Առաջինը հայտնի կդառնան էլեկտրոնային քվեարկության արդյուքները

Առաջինը հայտնի կդառնան էլեկտրոնային քվեարկության արդյուքները

Էլեկտրոնային եղանակով խորհրհրդարանական ընտրություններին կմասնակցի արտերկրում գտնվող  ՀՀ 877 քաղաքացի: Նրանք արտերկրում դիվանագիտական կամ հյուպատոսկան ծառայություն իրականացնող ՀՀ քաղաքացիներն են և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև գործուղման կամ սովորելու մեկնած ՀՀ քաղաքացիները:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականցվում է նախապես: Ընտրական օրենսգքրի համաձայն՝ այն  սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ և ավարտվում 7 օր առաջ: Այսինքն, էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվել է մարտի 24-ին, ավարտվել մարտի 26-ին:

Արդյունքներն ամփոփվելու են ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո: Ապրիլի 2-ին ժամը 20,00-ին ԿԸՀ  նիստում կկազմվի դրանց ամփոփոման արձանագրությունը:

Էլեկտրոնային եղանակով քվեարկողներն, ի դեպ,  ընտրություն կատարել կարող են միայն կուսակացությունների և դաշինքների միջև: Նրանք տարածքային ցուցակներով ընտրություն չեն կատարում:

Ցուցադրել ավելի
Back to top button