Միջազգային

ԱՄՆ ստանձնել է ՄԱԿ ԱԽ նախագահությունը

ԱՄՆ-ը ապրիլի 1-ից ստանձնել է նախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Նշվում է, որ համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցի աշխատանքը կղեկավարի Նիկի Հեյլին, ով զբաղեցնում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը։

Նա մտնում է ամերիկյան նոր վարչակազմի ներկայացուցիչների թվում, ովքեր բացահայտ հանդես են գալիս ՄԱԿ-ի ֆինանսավորումը կրճատելու օգտին։ Ներկայում ԱՄՆ-ը ծածկում է ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի 22 տոկոսը, ինչպես նաև խաղաղարար օպերացիաների ծախսերի 28.5 տոկոսը։ Ընդհանուր առամբ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի և նրա ծրագրերի վրա ծախսում է մոտ 10 մլրդ դոլար։

ԱՄՆ-ի նախագահությամբ ՄԱԿ ԱԽ աշխատանքի ծրագիրը կհամաձայնեցվի ապրիլի 3-ին։
Ցուցադրել ավելի
Back to top button