Հասարակություն

Նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ․ուղերձում ասված է․

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները: Թող գարնանային այս պայծառ տոնը նոր ուրախության և բերկրանքի առիթ դառնա մեր ասորի հայրենակիցների համար:

Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ և հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին և կարիքներին: Մեր այս ուղեգիծը շարունակվելու և զարգանալու է այսուհետ ևս:

Շնորհավոր Հաբ-Նիսան:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button