ԿարևորՔաղաքական

ՄԱԿ-ը Ղարաբաղի հարցով «առարկայական բանակցությունների» վերսկսման կոչ է արել

ՄԱԿ-ի քարտուղարությունը Ղարաբաղի հարցով «առարկայական բանակցությունների» վերսկսման կոչ է արել։ «Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելուն ուղղված բոլոր ջանքերը, և դիմում ենք կողմերին բովանդակային բանակցությունները վերսկսելու անհրաժեշտ քաղաքական կամք ցույց տալ, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», -ուրբաթ օրը համապատասխան հայտարարություն է արել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի քարտուղարությունը հաշվի է առել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) վերջին հայտարարությունը, և լիովին աջակցում է Երևանին ու Բաքվին արված կոչերին՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք կարող են սասանել հրադադարի համաձայնագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button