Մշակույթ

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70- ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ձեր անվան հետ է կապված հայկական բալետի մի ամբողջ ժամանակաշրջան, որի ընթացքում կերտել եք անկրկնելի կերպարներ ու դրանք ներկայացրել աշխարհի տարբեր բեմերում, զարգացրել բալետի հայրենական դպրոցը: Դրա վկայությունն են այն հաջողություններն ու մրցանակները, որոնց Դուք հասել եք ինչպես որպես մենապարող, այնպես էլ որպես բեմադրիչ` պարի ու երաժշտության լեզուների համադրմամբ անկրկնելի զգացմունքներ փոխանցելով հանդիսատեսին:

Ձեր վարպետության դասընթացներն անցած բազմաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, երկարակեցություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button