Քաղաքական

Քվեարկելով «Հայկական վերածնունդ»-ի օգտին` քվեարկում եք ձեր օգտին. Արթուր Բաղդասարյան


«Հայկական վերածնունդ» կուսակցությունը  որևէ կոալիցիայում կլինի միայն որոշումների վրա ազդեցություն ունենալու պայմանով՝ այսօր՝  քարոզարշավի վերջին օրը, հայտարարել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:  Նա նաև նշել է, որ   հետընտրական ցանկացած զարգացումների մասին  կխոսի ընտրությունների արդյունքների ամփոփումից  հետո:

 


ՀՎԿ առաջնորդը վստահ է՝ քվեարկելով «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին`  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի քվեարկում է ինքն իր օգտին, Հայաստանում մրցունակ, գրագետ ու պատրաստված քաղաքական թիմով փոփոխություններ կատարելու օգտին: Նա նաև գոհ է՝ քարոզարշավի օրերին կարողացել են իրենց ուղերձները տեղ հասցնել: Արթուր Բաղդասարյանը գոհ է նաև լրատվամիջոցների աշխատանքից: Խոսելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անունից՝  նշեց:

Վստահ է՝ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին եռյակում կլինեն:  Ընտրակաշառք ու վարչական ռեսուրսի կիրառում այս ընթացքում նույնպես նկատել է:  Խոստացավ՝ «հետընտրական զարգացումների մասին կխոսի ընտրություններից հետո միայն»:

ՀՎԿ առաջնորդը   հայտարարությունից կամ ամփոփիչ ելույթից հետո  լրագրողների հարցերին գրեթե չպատասխանեց,  դրանցից մեկ –երկուսին միայն: Գրեթե բոլոր  ընտրությունների ժամանակ այս կուսակցության անունը   կապվում է  ընտրակաշառքների հետ՝  մուրաբաներից մինչև շարֆ ու խմիչք, նաև՝ սուրճի բաժակներ:  Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը  հերքում է՝   խոսակցությունները  «պարզագույն սրիկայություն» անվանելով:   Մուրաբաների բաժանման  նաև   տարեթիվն է լավ հիշում

«2003թ էր, անցել է 15 տարի, դա էժանագին զրպարտանք է»: ՀՎԿ առաջնորդը վստահ է, որ խոսակցությունները «սև PR » են»:

«Բարի երթ՝ բոլոր քաղաքական ուժերին»,-  մեկ նախադասությամբ քարոզարշավն  ամփոփելով՝ ասաց Հեղինե Բիշարյանը: Արթուր  Բաղդասարյանը շտապում էր՝ մեկ օր է մնացել, անելիքներ շատ ունեն՝ չեն հասցրել:

Ցուցադրել ավելի
Back to top button