Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի տարածքում մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին հյուսիս-արևմտյան հատվածում կլինի 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով, 3-4-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button