Քաղաքական

Մեր գլխավոր խնդիրը ոչ թե թերություններ գտնելն է, այլ օբյեկտիվ գնահատականներ տալը. Սերգեյ Լեբեդև


Մեր գլխավոր խնդիրը ոչ թե թերություններ գտնելն է, այլ օբյեկտիվ գնահատականներ տալը՝  այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՊՀ  դիտորդական առաքելության ղեկավար ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:  Առաքելության ներկայացուցիչներն  այսօր հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Հանդիպման ավարտից հետո ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ ընտրությունների ընթացքը կդիտարկի  ԱՊՀ 8 երկրներից ժամանած   172 դիտորդ՝ հիմնականում խորհրդարանականներ ու ընտրական հանձնաժողովների անդամներ:

Նրանցից 20-ն  աշխատանքը սկսել է մարտի 14-ից՝ դիտարկելով  ընտրությունների նախապատրաստման ու քարոզարշավի ընթացքը: ԱՊՀ դիտորդներն արդեն եղել են 8 մարզերում, հանդիպել ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի ղեկավարների հետ:

Կարծում են, որ քարոզարշավն ընդհանուր առմամբ ընթացել  է օրենսդրության պահանջներին համապատասխան,  մասնակիցներն ունեցել են  հավասար հնրավորություններ:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հատուկ ընդգծել է  նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը: Դրանք, ըստ նրա, նվազեցնելու են ընտրախախտումների հնարավորությունը:

«Այն տեխնիկական նորամուծությունները, որոնք ներդրվել են Հaյաստանում, դեռևս չեն կիրառվել ԱՊՀ որևէ երկրում: Մենք ուշադրությամբ հետևում ենք գործընթացին  և հույս ունենք, որ նախապատրաստական մեծ աշխատանքը թույլ կտա  հանգիստ և կազմակերպված ընտրություններ անցկացնել»:

Ցուցադրել ավելի
Back to top button