Քաղաքական

ՀՀԿ-ն ամփոփել է նախընտրական քարոզարշավը


Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր Մարզահամերգային համալիրում փակ հանրահավաքով ամփոփել է նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին մասնակցել է ՀՀԿ-ի ողջ վերնախավը՝  կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, տարբեր պաշտոնյաներ ու կուսակցության համախոհներ: Մինչ հանրահավաքի մեկնարկն էլ «Ռադիոլուր»-ը Մարազահամերգային համալիր շտապող հանրապետականներից փորձել է պարզել, թե ինչպե՞ս են գնահատում քարոզարշավի ընթացքը եւ ինչ ակնկկալիքներ ունեն բուն ընտրություններից:

Ցուցադրել ավելի
Back to top button