Հասարակություն

Կարգալույծ է հռչակվել Տ. Եզրաս քահանա Բոգդանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եզրաս քահանա Բոգդանը (Ռումինիայի հայոց թեմ):

Տնօրինության համար հիմք է ծառայել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և թեմական խորհրդի միջնորդագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Փաուլ Բոգդան:

 

Ցուցադրել ավելի
Back to top button