Քաղաքական

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը¸ Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։

Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button