Քաղաքական

«Ազատ դեմոկրատներ»-ի համեստ քարոզարշավը

Քարոզարշավի վերջին օրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները շարունակում են, իրենց ձևակերպմամբ, համեստ քարոզարշավը: Յուրաքանչյուր անդամ առաջադրված  իր տարածքում հանդիպում է  ընտրողների հետ՝ տեղեկացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, ով շտապում էր Տավուշի մարզ՝ տեղում շարունակելու հանդիպումն ընտրողների հետ:

Կենտրոն համայնքում էլ ռեյտինգայինով առաջադրված  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանի հետ զրուցեցի նաև, ով պասիվ քարոզարշավի կողմնակից էր:

Անկախ նրանից կմասնակցե՞ն ընտրողներն ընտրություններին, թե՞ ոչ, գործընթացն անշրջելի է, ու ապրիլի երկուսին յուրաքանչյուր վերաբերմունքի ու կողմնորոշման հիման վրա կձևավորվի նոր խորհրդարանը. այն Ազգային ժողովը, որը լինելու է Հայաստանում խորհրդարանական կառավարման անցումից հետո առաջին օրենսդիր մարմինը:

Ցուցադրել ավելի
Back to top button