Հասարակություն

Վարչապետը մարզպետներին հանձնարարեց ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող ընտանիքների ցանկը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստին անդրադարձավ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին, որը մարզային այցելությունների ժամանակ բարձրաձայնվել էր բնակիչների կողմից:

«Այսօր հանրապետությունում կան բազմաթիվ բազմազավակ և երիտասարդ ընտանիքներ, ովքեր ունեն բնակարանային խնդիր»,-ասաց նա:

Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել մարզերում իրականացված շինարարության վերաբերյալ տեղեկատվություն, իսկ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող ընտանիքների ցանկը։

Ցուցադրել ավելի
Back to top button