Տնտեսական

Գյուղացիական վարկերի սուբսիդավորումը կշարունակվի նույն սկզբունքով


Հերթական հինգշաբթին կառավարությունում, նիստը սովորականից երկար է տևել՝ մոտ մեկուկես ժամ: Հնչել են հանձնարականներ, առանցքում  կրկին  գյուղատնտեսական խնդիրներն են ու աջակցության ծրագրերը՝ գյուղատնտեսական տարվան ընդառաջ: Գյուղացիական վարկերի սուբսիդավորումն այս տարի էլ կշարունակվի նույն սկզբունքով, առաջիկայում սակայն դրանք գուցե փոփոխության ենթարկվեն:


99  մլրդ դրամ ու 119 հազար միավոր գյուղացիական տնտեսություն.  2011-2016թթ Հայաստանի կառավարությունը   գյուղացիական վարկերի սուբսիդավորման վրա այսքան գումար է ծախսել: Միայն 2016թ  ծախսել է 15 մլրդ դրամ, աջակցել՝ գյուղացիական   20 հազար  տնտեսության: Վարկերի բարձր տոկոսադրույքներից  գյուղացիները շատ հաճախ են դժգոհում

Այս տարի էլ  գյուղվարկերը կսուբսիդավորվեն: Ծրագրին կուղղվի 1 մլրդ 100 մլն դրամ:  Այն կմեկնարկի ապրիլի մեկից:  Կսուբսիդավորեն, սակայն կառավարության ղեկավարը վերլուծություններ է պահանջում՝  կարգապա՞հ են արդյոք տնտեսությունները, թե՞ ոչ: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն տեղյակ է ՝ նմանատիպ վերլուծություն կա:

Այս տարի էլ գյուղվարկերը կսուբիսդավորվեն համատարած, ինչպես նախկինում, սակայն առաջիկայում գուցե  սկզբունքները փոխվեն: Ամեն ինչ կախված կլինի, թե գյուղացիական տվյալ տնտեսությունը  հավելյալ ինչ արդյունք է ստեղծել:

Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի գործունեության կազմակերպման ծրագիրն էլ գյուղտեխնիկա  տրամադրելով  կաջակցի փոքր հողակտորներ ունեցող  գյուղացիներին:

Ցուցադրել ավելի
Back to top button