Մշակույթ

Այվազովսկու կտավները կցուցադրվեն դուդուկի հնչյունների ներքո

«Հնչող կտավներ» յուրահատուկ նախագծի շրջանակում ապրիլի 2-ին Կրեմլում հետաքրքիր համերգային ծրագիր կանցկացվի:

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները «կկենդանանան» հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունների ներքո, հաղորդում է «Սոբեսեդնիկ» կայքը:

Ջիվան Գասպարյանի հետ բեմում կլինեն նաև նրա թոռ Ջիվան Գասպարյան- կրտսերը, Արմեն Ղազարյանը, Վազգեն Մարգարյանը, ինչպես նաև «Բելկանտո» տրիոն` (երգեհոն, դուդուկ, սաքսոֆոն):

Նրանք կներկայացնեն հայկական ժողովրդական մեղեդիներ, համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Վիվալդի, Շուբերտ, Ռախմանինով:
Ցուցադրել ավելի
Back to top button