Միջազգային

Պերուում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է հրդեհվել

Առնվազն 26 մարդ է տուժել Պերուի Խաուխա քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ Peruvian Airlines ավիաընկերության ինքնաթիռի բռնկման հետևանքով։  Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց թվում կա մեկ երեխա։ Ինքնաթիռում գտնվել է 141 ուղևոր։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։

Ականատեսներից մեկի խոսքով՝ վայրէջքի պահին ուժգին քամի է եղել, օդաչուն մանևրում է կատարել և դուրս եկել թռիչքուղուց, ինչի հետևանքով շասսին կոտրվել է, վառելիքի բաքը՝ վնասվել, որից հետո պայթյունի ձայն է լսվել։

Ցուցադրել ավելի
Back to top button