ԿարևորՔաղաքական

Շարմազանովը մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահի հարցազրույցում հնչեցրած տեսակետները


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հարցազրույցում հնչեցրած տեսակետները՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Հիշեցենք, որ առաջին նախագահը ասել էր, որ  հողերի հետ վերադարձ պետք է լինի, ու  վերադարձի հարցը ոչ մեզանից է կախված, ոչ Ադրբեջանից: Առաջին նախագահը նշել էր նաև, որ եթե կամավոր, մեր համաձայնությամբ չանենք դա, ապա մի օր ուղղակի սանկցիաներով են մեզանից հողերը տանելու։ Տղա եք, մի տվեք տարածքները, բան չունեմ ասելու», — ընդգծել է առաջին նախագահը։

ՀՀԿ  խոսնակը մեկնաբանելով առաջին նախագահի այս հայտարարությունը ասել էր ,որ իշխանության կարծիքը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ պարզ է.« Առնվազն 2008 թվականից այս կողմ չի եղել ամիս, շաբաթ, որի մասին նախագահը կամ արտաքին գործերի նախարարը, մեր գործընկերները չխոսեն: Մեր կարծիքը չի փոխվել: Նախընտրական մեր ծրագրում մենք մի քանի հստակ կետով խոսել ենք ղարաբաղյան կարգավորման մասին:  Բնականաբար, փոխզիջումներ պետք են: Իհարկե: Բայց փոխզիջումների մասին պետք է խոսենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների: Առաջին նախագահի կարծիքը 1990-ականներից հետո չի էլ փոխվել: Ինձ համար զարմանալի է այն քաղաքական գործիչների  կարծիքն  առ առաջին նախագահ, ովքեր 2008 թվականին ծափահարում էին Տեր-Պետրոսյանին, այսօր քննադատում են հենց նույն արցախյան հարցով»:

Ցուցադրել ավելի
Back to top button