Միջազգային

Թերեզա Մեյը գործարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է նամակ՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին ԵՄ իշխանություններին ուղղված ծանուցմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ծանուցումը կփոխանցվի Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին Միացյալ թագավորության մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուի կողմից այսօր։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները երաշխավորում են երկրում բնակվող ԵՄ քաղաքացիների իրավունքների պահպանում։ Այս մասին ասվում է Մեյի ելույթի տեքստում, որով նա հանդես կգա այսօր խորհրդարանում։ Ելույթի տեքստից հատվածներ են հրապարակում ԶԼՄ-ները։ «Իմ ամենահուսահատ ցանկությունն է հասնել ամենաշահավետ պայմանների յուրաքանչյուրի համար, ով ապրում է մեր երկրում»,-մեջբերում է գործակալությունը տեքստից։

Մարտի 16-ին թագուհի Եղիսաբեթ II-ը պաշտոնապես հավանություն էր տվել օրենքին, որը թույլ է տալիս Մեյին սկսել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգ։ Մինչ այդ օրինագծին հավանություն էր տվել երկրի խորհրդարանը։

ԵՄ-ին ուղղված պաշտոնական ծանուցմանը կհաջորդեն երկամյա բանակցությունները Լոնդոնի և Բրյուսելի միջև Brexit-ի պայմանների վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button