Մշակույթ

«Եվրատեսիլ-2017»․ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդն է լավագույն կին կատարողների մրցույթում

Wiwiblogs.com  կայքը առցանց քվեարկություն է սկսել՝ պարզելու համար «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի լավագույն կին երգչուհիներին:

Քվեարկության համաձայն՝ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը վերջին տվյալներով հավաքել է շուրջ 1700 ձայն (15.9%)՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Առաջատարը Ալբանիայի ներկայացուցիչ Լինդիտան է, իսկ եռյակը եզրափակում է Ադրբեջանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչ փուլերը  կայանալու են մայիսի 9-ին ու 11-ին Կիևուն: Հաղթող մասնակիցը հայտնի կդառնա մայիսի 13-ին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button