Քաղաքական

ԵՄԱ-ն ներկայացրել է հեռուստատեսային մոնիթորինգի միջանկյալ արդյունքները


ԱԺ ընտրությունների քարոզարշավի մոնիտորինգի արդյունքներով հեռուստաեթերում անդրադարձների քանակով առաջատար են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան»  դաշինքը, «ՕՐՕ» դաշինքը: Երեւանի մամուլի ակումբը հրապարակել է քարոզարշավի՝ մարտի 5-24 ժամանակահատվածի հեռուստատեսային մոնիթորինգի միջանկյալ արդյունքները: Հետազոտությունը վերաբերում է հինգ հեռուստաընկերությունների: Գերակշռողը չեզոք գնահատականն է, սակայն առայժմ ամենաշատ բացասական նշանով լուսաբանումը ստացել է ՀՀԿ-ն, ամենաշատ դրականը՝ «Ծառուկյան» դաշինքը: Ուսումնասիրությունը պարզել է ավելի գլոբալ խնդիրներ, որոնք առաջացրել են լուսաբանման սկզբունքների համար սահմանված օրենսդրական պահանջները:

Ցուցադրել ավելի
Back to top button