ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ պավիրակությունը կդիտարկի ՀՀ ԱԺ ընտրությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 22 հոգանոց պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ միասին։

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն է Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկիեն։

Հայաստանում ԵԽԽՎ պատվիրակությունը, մինչև ապրիլի 2-ի ընտրական գործընթացը դիտարկելը, կհանդիպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, արդարադատության նախարարի, քաղաքական հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ների ու լրատվամիջոցների հետ։

Ընտրություններից հետո ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության մամուլի ասուլիսը նախատեսված է ապրիլի 3-ին՝ Երևանի Marriott հյուրանոցում։

Ցուցադրել ավելի
Back to top button