Հասարակություն

Գումարի խնդիր Վիրահայոց թեմում


Վիրահայոց թեմի կարգալույծ հոգևորականը պնդում է, որ թեմի առաջնորդի հետ գումարի հետ կապված խնդիր է առաջացել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ի պատասխան կարգալույծ հոգևորականի հնչեցրած հայտարարությունների, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասել է․ «Տեր Մովսես քահանան Վիրահայոց թեմի առաջնորդի հետ որևէ խնդիր չի ունեցել․ նրա խնդիրը ընատնիքի հետ էր»։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռը մարտի 27-ին հայտարարություն տարածեց, որ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Ծալկայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մովսես քահանա Մանուկյանը: Տնօրինության համար հիմք է հանդիսացել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա Մանուկյանի` հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքելու վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button