Միջազգային

Բոբ Դիլանը համաձայնվել է ընդունել Նոբելյան մրցանակը

Ամերիկացի երաժիշտ և գրող Բոբ Դիլանը համաձայնվել է ընդունել գրականության բնագավառում ստացած Նոբելյան մրցանակը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Շվեդիայի ակադեմիային:

Դիլանը Նոբելյան մրցանակի էր արժանացել 2016թ. հոկտեմբերի, սակայն մինչև հիմա չէր ստացել այն: Նա նաև հանդես չէր եկել նոբելյան դասախոսությամբ, որը անհրաժեշտ է 910 հազար դոլարը ստանալու համար:

Ակադեմիայի ներկայացուցիչները Դիլանի հետ կհանդիպեն Ստոկհոլմում, որտեղ երաժիշտը մոտակա ժամանակներս համերգներ է տալու: Դափնեկիրը դասախոսություն չի կարդա: Ակնկալվում է, որ նա կուղարկի դրա ձայնագրությունը:
Ցուցադրել ավելի
Back to top button