Միջազգային

Վրաստանում այսօրվանից սկսել է գործել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը

Վրաստանում մարտի 28-ից սկսել է գործել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին որոշումը հրապարակվել էր մարտի 8-ին ԵՄ պաշտոնաթերթում։ Այն պետք է ուժի մեջ մտներ 20 օր անց՝ այսինքն՝ մարտի 28-ին։

Վրացիները կարող են առանց վիզայի այցելել ԵՄ երկրներ կենսաչափական անձնագրերով։ Այցը պետք է լինի կես տարվա ընթացքում ոչ ավելի քան 90 օր տևողությամբ։

Առանց վիզա ռեժիմը նախատեսում է ազատ տեղաշարժ Շենգենյան գոտու տարածքով, որը ներառում է ԵՄ 22 անդամ-երկրներ և 4 ոչ անդամ երկրներ (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա), ինչպես նաև Շենգենի 4 թեկնածու երկրներ (Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա և Խորվաթիա)։
Ցուցադրել ավելի
Back to top button