Հասարակություն

Լարսը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս պահի ավտոճանապարհին ձյան առատ տեղումները շարունակվում են:

Նախարարությունից ավտոճանապարհի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ցուցադրել ավելի
Back to top button