Քաղաքական

Լապշինի հարցով Հայաստանը տարբեր մակարդակներով դիմել է Բելառուսին. ՀՀ ԱԳՆ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով հայկական կողմը տարբեր մակարդակներով դիմել է բելառուսական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մենք այդ հարցով բելառուսական կողմին տարբեր մակարդակներով դիմել ենք»,- նշեց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի նախագահ Լոեւկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանը Լապշինի հարցով չի դիմել իրեն: Նա ասել է նաեւ, որ ամենեւին էլ չի ուզում վիճել ո՛չ Հայաստանի, եւ ո՛չ էլ Ադրբեջանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button