Քաղաքական

«Իգլա»-ի գործով Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստան «Իգլա» բերելու գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու:

Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի իրավապահ մարմինների գրության հիման վրա ընթացիկ տարվա մարտի 27-ին, Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցում՝ Գինու բլուր խաչմերուկում  ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետով և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:

Հիշեցնենք, որ LՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին, այնուհետև երկու ամսով կալանավորվել է: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՝ նշելով, որ դա իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ ՔՕ-ի 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ցուցադրել ավելի
Back to top button